Վստահի՛ր և մի վախենա, ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի

Uncategorized

Աստված ամենուր և ամեն ժամ մեզ հետ է: Բայց շատերն այդպես էլ իրենց ողջ կյանքի ընթացքում չեն գիտակցում դա: Եվ իրավամբ երջանիկ են նրանք, ովքեր գիտակցելով են վայելում Աստծո սերը: Ես Եմ Տերը, քո ողջ կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ:Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից: Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի: Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ Աստվածային Զորությունը:

Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում:Դու պետք է սպասե՛ս. Վստահե՛ս, Հուսա՛ս և Ուրախանա՛ս Ինձնով: Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր. Ե՛ս Եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը: Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է խնդիրը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ:

Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան Պսակը Հաղթության: Սակայն Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին: Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես Եմ քո կարիքները հոգում: