Աշխատավայրում կոլեգաներս ինձ հյուրասիրեցին այս աղցանն, ու համը մնաց բերանումս, կիսվում եմ բաղադրատոմսով

խոհանոց հետաքրքիր

Մի քանի օր առաջ աշխատավայրում աղջիկներից մեկը աղցան հյուրասիրեց: Անկեղծ եմ ասում, համը մնաց բերանումս: Անմիջապես գրանցեցի բաղադրատոմսը: Բաղադրությունը: Ձու – 2 հատ: Քաղցր պղպեղ – 2 հատ: Վարունգ – 1 հատ. Խոզապուխտ – 250 գր. Պանիր – 120 գր. Կանաչիներ – 1/2 փունջ, Մայոնեզ – 2 ճաշի գդալ, Աղ՝ ըստ ճաշակի։ Պատրաստման եղանակը Խոզապուխտը, բուլղարական պղպեղը, վարունգը և պինդ խաշած ձվերը շերտերով կտրատել։ Կոշտ պանիրն անցկացնել կորեկանա գազարի համար նախատեսված քերիչով:

Աղցանը կարելի է շերտերով հավաքել կամ խորը ամանի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել մանր կտրատած կանաչիները, ես սամիթ եմ նախընտրում, աղ՝ ըստ ճաշակի և համեմել մայոնեզով։ Վերջում ստացվեց արագ, հյութալի, ախորժելի աղցան: Շնորհակալ եմ ձեր թանկ ժամանակն ինձ հետ անցկացնելու համար, հաճույքով եփեք և թող ձեր ուտեստները լինեն ամենահամեղը: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media