Առաջին հանդիպման ժամանակ միայն իմանաք, թե ինչ հյուրասիրեց ինձ փեսացուս․ այդ օրվանից հետո էլ նրա անունը լսել չեմ ուզում

խոհանոց հետաքրքիր

Վերջերս ես ծանոթացա մի տղամարդու: Մի քանի օր անց նա զանգահարեց ու առաջարկեց հանդիպել։ Ես հենց այդ պահին պատրաստվում էի գնալ ամառանոց: Ընկերուհիս ինձ խորհուրդ տվեց այդ մարդուն ինձ հետ տանել, քանի որ անմիջապես կտեսնեմ, թե ինչպիսի մարդ է նա։Շատերի համար <<ամառանոց>> բառը ասոցիացվում է խորովածի հետ, իսկ ես վարկ ունեմ, ուրեմն աշխատավարձից աշխատավարձ եմ ապրում, խնայում եմ։ Սառնարանում կա մեկ հավ, որով նախատեսում էի սնվել առնվազն մեկ շաբաթ։

Վերցրի պաշարս, մարինացրի, մի քիչ էլ հաց գնեցի, իմ տան մոտ հացի փուռ կա ու գնացի «փեսացույի» հետևից։ Նա ինձ խնդրեց վերցնել իրեն, քանի որ ես մեքենա ունեմ, իսկ ինքը չունի։Այսպիսով, ես մեքենայով բարձրացա նրա շենքի մոտ, նա դուրս էր եկել, բայց ձեռքին ոչինչ չկար։ Նստեց մեքենան և ասաց. -Հուսով եմ, որ այնտեղ ուտելու բան կլինի: Ես ասացի, որ ոչինչ չկա: Ճանապարհին խանութի մոտ կանգ առանք, ինքն էլ գնաց ու տոպրակով վերադարձավ։

Մենք հասանք ամառանոց, մի քանի կարտոֆիլ հանեցինք հողից, եփեցինք, հավը պատրաստեցինք մանղալի վրա և սկսեցինք սեղան գցել։ Իմ «փեսացուն» ասաց, որ սեղանը գերազանց է, իսկ ինքը գնել է արագ պատրաստվող լապշա ու հաց։ Նա ավելացրեց, որ եթե ես դեմ չեմ, ապա մենք իմ հացը կուտենք, ինքն էլ իրենը տունը կտանի։Նա վերցրեց իր հացն ու լապշան, կերանք իմ կարտոֆիլն ու հավը, վերցրեց նաև մեր հավաքած բանջարեղենի կեսը։

Հասանք քաղաք և հրաժեշտ տվեցինք։ Ես անմիջապես ասացի նրան, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ինչու՞ է ինձ պետք այդպիսի «երջանկություն»:Ահա թե ինչ եղավ առաջին ժամադրության ժամանակ։ Ես շատ ժամադրություններ եմ ունեցել և տարբեր պատմություններ եմ լսել իմ ընկերուհիներից և ծանոթներից, բայց , որ առաջին ժամադրության համար տղամարդը արագ պատրաստվող լապշա գնի, առաջին անգամ պատահեց: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media