Առաջիկայում ՌԴ մեկնող հայ խոպանչիները չեն վճարվի․ Հոր դորում ենք չլքել ՀՀ-ն

այլ լուրեր

Ռու սաստան -Ուկ րաինա պա տերազմով պայմանավորված միգ րանտների կյանքը խիստ բարդանում է: Ռուս ական ռուբլին սրընթաց անկում է ապրում, մեր հայրենակիցներն արդեն ահա զանգում են, որ բախվում են լուրջ խնդիրների: Այս խնդրի շուրջ ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգ րացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պ ատերազմի արդյունքում Ռու սաստանի նկատմամբ կիրաված տնտեսական պա տժամիջոցները ուղիղ ազդեցություն ունեն ՌԴ-ում գտնվող մի գրանտների վրա. «Ռո ւսական ռուբլու անկումը բերել է նրան, որ այսօր միգ րանտների աշխատավարձը գնողունակությամբ ուղղակի կիսվել է:

Այսինքն եթե նախկինում գնողունակությունը որոշակի արժեք էր կազմում, հիմա դրա կեսն է դարձել: Բացի այդ, այս իրավիճակը բերում է նրան, որ գործատուները հավանական է մոտ ապագայում չկարողանան վճարել միգ րանտներին: Կան նույնիսկ փորձագետների եզրակացություններ, որ վճարումները կլինեն 15/1 հարաբերակցությամբ, 15 միգ րանտից մեկին կկարողանան վճարել: Այսպիսի հոռ ետեսական կանխատեսումներ արդեն իսկ կան:

Դրանից բացի ուժի մեջ են միգր ացիոն խստացումները, ու թեև որոշակի մեղմացումներ եղան, սակայն ցանկալի է, որ մ իգրանտները, որոնք դեռևս Հայաստանում են, բայց ուզում են գնալ Ռուսաստան, ձեռնպահ մնան դեռևս գնալուց, դեռևս սպասեն: Որովհետև հնարավոր է, որ կամ աշխատանք չկարողանան գտնել, կամ չկարողանան վճարվել, կամ եթե վճարվեն էլ, այդ գումարը շատ փոքր լինի ևձեռնտու չլինի գնալ, այնտեղ աշխատելը»,-ասաց նա:

Տաթևիկ Բեժանյանը նաև տեղեկացրեց, որ արդեն ինքն ունի արձագանքներ, որ մարդիկ զանգահարում են, փորձում են հասկանալ վերադառնալու հնարավորությունները՝ մտածելով, որ այն աշխատանքը, որ այնտեղ անում են, միգուցե այստեղ էլ կկարողանան անել. «Այդպիսի հարցումներ արդեն և և կարծում եմ՝ այո, լինելու է վերադարձ: Ցա վոք, կարող է լինել այնպիսի դեպք, որ միգ րանտները, որոնք արդեն վճարվել են, չկարողանան իրենց գումարները փոխանցել, կամ եթե ստանում են բանկային հաշվի վրա, չկարողանան կանխիկացնել:

Չի բացառվում, որ լինեն նման դեպքեր: Դրա համար մեր մի գրանտները ևս այնտեղ անհանգստացած են, ու նրանք, որոնք արդեն իսկ գտնվում են ՌԴ-ում, ցանկություն ունեն վերադառնալու: Ես չգիտեմ, թե մեր պետությունը որքանով է պատրաստ, կամ ինչ է արել կամ անում այս ուղղությամբ, որ եթե այդ հոսքը վերադառնա կամ չմեկնի, ինչպես մենք կկարողանանք այդ մարդկանց այստեղ ապահովել աշխատանքով»: Հարցին, թե քանի՞ միգ րանտի մասին է խոսքը, Բեժանյանը պատասխանեց. «Անցյալ տարվա տվյալներով 380 հազարն անցել էր մեկնած միգ րանտների շրջանառությունը, որ մեկնել վերադարձել էին ՌԴ:

Այսինքն բավականին մեծ թիվ են նրանք կազմում, և մենք խոսում ենք միայն օրինական գտնվողների մասին: Ցա վոք, մենք այնտեղ ունենք նաև անօրինական գտնվողներ, որոնց վիճակը շատ ավելի ծանր է լինելու, որովհետև եթե օրինական գտնվողները չվարձատրվելու դեպքում ինչ-որ ժամանակ աշխատանքային պայմանագրի հիմքով կարող են դիմել դա տարան ու պահանջել իրենց գումարները, ապա անօրինական գտնվողները որևէ տարբերակ չունեն դա անելու: Նրանք ամենածանր վիճակում են հայտնվելու, իսկ նրանց թիվը փոքր չէ»:

Նա հիշեցրեց, որ ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց, որ բո ւժզննման փաստաթղթի երեքամսյա տևողությունը երկարացրեց՝ հասնելով մեկ տարվա: Այդ փոփոխությունը մարտի 1-ից ուժի մեջ է մտնելու, բայց միևնույն է, մուտքի օրից սկսած 30-օրյա ժամկետում բոլոր մի գրանտները, այդ թվում ԵԱՏՄ-ից եկած աշխատանքային մի գրանտները պարտավոր են անցնել բ ուժզննում, հանձնել մատնահետք: Սա նշանակում է, ր երկարատև հերթերը դեռևս լինելու են և մի գրանտները առնվազն տարին մեկ անգամ կվճարեն բո ւժզննման գումարը, ոչ թե երեք ամիսը մեկ: Դա վերաբերելու է բոլորին, այդ թվում ուսանողներին: Սրան եկան գումարվելու աշխատավարձի հետ կապված խնդիրները:

Եթե չեն կարողանալու վճարվել, իրենց մեկնումն անիմաստ է դառնում»: Հարցին, թե արդյոք միգ րանտները Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ կարող են ունենալ, նա պատասխանեց, որ դեռևս օդային հաղորդակցությունը բաց է, սակայն չի բացառվում, որ Վրաստանը փակի իր օդային սահմանը ռուսական օդանավերի համար. «Այս պահին դեռևս չկա նման խնդիր, բայց ոչինչ չենք կարող բացառել: Ամեն դեպքում պետք է շատ աչալուրջ լինել, նրանք, որոնք պատրաստվում են մեկնել, խորհուրդ կտամ՝ դեռևս մի մեկնեք, դեռևս սպասեք»: