Օրենքն արդեն ուժի մեջ է մտել․ Այսուհետ ՌԴ մեկնելիս ՊԵՏՔ է

այլ լուրեր

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռո ւսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված միգր ացիոն պահանջներում որոշակի մեղմացումներ են եղել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Մ իգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ այդ մեղմացումներն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ՌԴ-ում անցնել բժ շկական հավաստագրում, ոս տիկա նությունում հանձնել մատնահետք, անցնել լուսանկարահանում:

Պահանջներում կատարվել է երեք ուղղությամբ մեղմացում, երեքն էլ վերաբերում են բժ շկական հավաստագրին: Ի՞նչ է իրենից ենթադրում բժ շկական հավաստագրումը: Որտե՞ղ կարող են քաղաքացիներն անցնել բ ժշկական ստուգումը և ի՞նչ մեղմացումների մասին է խոսքը: Իրինա Դավթյանը նշեց, որ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է անցնել երկու խումբ բժ շկական հետազոտություն: Մեկը օրգ անիզմում թմ րան յութերի կամ հ ոգ եմետ նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով նախատեսված հետազոտությունն է:

«Դա արվում է այն նպատակով, որ հնարավոր լինի բացահայտել, թե արդյոք տվյալ քաղաքացին օգտագործում է թմ րան յութեր, հ ոգ եմետ նյութեր: Հաջորդ հետազոտությունը վերաբերում է ին ֆեկցիոն հի վանդություններին՝ թո քախտ, բոր ոտություն, սիֆ իլիս, Մ Ի Ա Վ: Ասեմ, որ մինչ մե ղմացումները ցանկի մեջ ներառված էր Կո րոնավի րուսի հետազոտությունը ևս, սակայն նոր հրամանով մարտի 1-ից այդ թեստը հանձնելու պահանջ չկա»,-ասաց Իրինա Դավթյանը:

Հաջորդ մեղմացումը վերաբերում է հ ոգե մետ նյ ութերի, թմ րան յութերի օգտագործումը բացահայտելու նպատակով հետազոտության ենթարկվող անձանց տարիքային փոփոխությանը: Մինչ մեղմացումը նման հետազոտություն պետք է անցնեին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք: Նոր փոփոխությամբ տարիքային շեմը բարձրացվել է և արդեն այդ հետազոտությունը պետք է անցնեն 13 տարեկանից բարձր անձինք: Երրորդ մեղմացումն այն է, որ սկզբում սահմանված էր, որ այդ բժ շկական տեղեկանքներն ուժի մեջ պետք է լինեին երեք ամիս,

սակայն ժամկետը երկարաձգվել է, այժմ ուժի մեջ է լինելու մեկ տարի: Ո՞ր դեպքերում է մի գրացիոն պահանջները տարածվում ՌԴ մուտք գործող անձանց վրա: Նրանք, որոնք մեկնում են աշխատելու նպատակով, այսինքն՝ միգ րացիոն քարտում նշել են աշխատանք նպատակը, պետք է անցնեն այդ ընթացակարգերը ՌԴ մուտք գործելու օրվանից հաշված 30 օրացույցային օրվա ընթացքում: 90 օրից ավելի ժամկետով, բայց ոչ աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները՝ աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամներ, ուսանողներ կամ այլ նպատակով 90 օրից ավել մնացողներ, պետք է անցնեն ընթացակարգերը 90 օրացույցային օրվա ընթացքում՝ ՌԴ մուտքի օրվանից հաշված:

Ո՞ր դեպքերում ընթացակարգերն անցնել չի պահանջվում: Կարճաժամկետ՝ մինչև 90 օր ժամկետով, ՌԴ մեկնողներից՝ մասնավոր, գործնական այց, բ ուժում, այս ընթացակարգերն անցնել չի պահանջվում: ՌԴ-ում բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП) և բնակության թույլտվություն (Вид на жительство) ունեցող քաղաքացիների վրա այս գործընթացներով անցնելու պարտավորությունը չի տարածվում: Պահանջները պարտադիր չեն նաև մինչև 6 տարեկան երեխաների, միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձանց, ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար: