Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է պատրաստ լինել զե նք կիրառելու Արցախում

այլ լուրեր

Ադրբեջանի պաշ տպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանձնարարել է զի նվորական պատասխանատուներին «պատրաստ լինել ցանկացած պահի կիրառել ժամանակակից սպա ռազի նություն, տեխնիկա և զե նքի այլ տեսակներ»։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ մամլո ծառայությունը։ Հասանովը նաև հրահանգել է, որպեսզի լեռնային ու վ ատ եղանակային պայմաններում «զո րքերի համալրումն ու թիկունքային ապահովումը պատշաճ կատարվի»։

Իհարկե, հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն «զ ենք կիրառել», սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է Արցախի Փառուխ համայնքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կո պտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներ խուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գե րիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշ նամին շարունակում է մնալ նույն հատվածում։ Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․ «Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զո րակազմի վերահսկողության գոտում։

Շնորհիվ Արցախի զի նված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զի նված ուժերի ստոր աբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զոր քերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զ որակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ: