Տեսեք, թե ինչպես դասավորվեց «արծաթե աչքերով» աղջկա կյանքը, որին բոլորը լքել էին

հետաքրքիր Պատմություններ

Չինաստանում ծնվել էր մի աղջիկ, որը հենց ծնունդից տարբերվել է մյուս նորածիններից։ Փաստն այն է, որ նրա աչքերը կարծես մաքուր արծաթից ձուլված լինեն։ Երեխան ամբողջովին կու յր էր, նա տա ռա պում է բնածին գլա ուկո մայով։ Հենց ծննդատանը մայրը հրարվեց նրանից և մի քանի օր անց երեխային տեղափոխեցին մանկատուն: Ինչպես մանկատանը հայտնված բոլոր երեխաները, Պրիմրոուզը ամեն օր սպասում էր ինչ-որ մեկին,

ով կկարողանար վերցնել իրեն և տալ իրական ծնողական խնամք, սեր և ջերմություն: Բայց օրեր, ամիսներ, տարիներ անցան, ու հրաշք չեղավ… Ջորջիա նահանգի Բրազելթոն քաղաքից մի ամուսնական զույգ Էրին և Քրիս Օսթինները լիովին լիարժեք ընտանիք ունեին։ Նրանք ունեին իրենց տունը և երկու հմայիչ երեխաներ. էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Բայց մի օր կինը թերթում էր իր ֆեյսբուքյան ֆիդը, հանկարծ տեսավ Պրիմրոուզի նկարը…

Ինչպես ավելի ուշ ասաց Էրինը. «Երբ տեսա երեխայի լուսանկարը, զգացի, որ ինչ-որ բան գլխիվայր շրջվեց իմ մեջ։ Ես հանկարծ հստակ հասկացա, որ սա իմ երեխան է … »: Օսթինները որոշեցին որդեգրել աղջկան: Որդեգրման գործընթացը տևեց մի քանի ամիս, և Պրիմրոուզը մեկնեց Միացյալ Նահանգներ՝ իր մեծ ու սիրառատ ընտանիքի մոտ: Մեկ տարի անց զույգը որոշել է կիսվել իրենց զգացմունքներով. «Ոչ մի վ ատ բան չկա նրանում, որ նա կու յր է»,- ասում է նրան որդեգրած հայրը՝ Քրիսը։

Երբ մարդիկ իմանում են, որ նա կու յր է, հաճախ ասում են՝ «կներես»: Եվ ես պատասխանում եմ. «Ինչո՞ւ»: Սակայն, ցա վոք, 8 ամիս առաջ Պրիմրոուզը սկսեց ցա վեր զգալ իր աչքերում և այնքան տան ջալից, որ նա լա ց էր լինում օրական 16 ժամ և հրա ժարվում էր սնունդից: Հետազոտություններից հետո որոշվեց հեռացնել աղջկա աչքերը. Որդեգրողների համար դժ վար էր համաձայնել սրան, բայց դա 100%-ով ճիշտ էր։

Բարեբախտաբար, վի րահատությունը բարեհաջող է անցել։ «Հրաշք էր. վի րահա տությունից երկու օր անց նա ամիսների ընթացքում առաջին անգամ ժպտաց։ Նա իսկապես իրեն լավ է զգում:»,- ասում են նրանք։ «Մենք հուսով ենք, որ մի օր նրա կենսաբանական ծնողները խաղաղություն կգտնեն, քանի որ կզգան, որ իրենց դուստրն ապահով է, մեծանում է սիրող ընտանիքում և երջանիկ»: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media