ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ զորակոչային տարիքի ու տարկետման վերաբերյալ․ Մանրամասներ

այլ լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունմամբ․ – կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը, և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանելու և զարգացնելու պետության համար գիտատեխնիական, արդյունաբերական և անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները,

– կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զո րակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի, որը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին: Իրավաբան․net-ը հայտնում է, որ ըստ նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զին վորական ծառայության զո րակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը:

Այսպիսով․ «Զի նվորական ծառայության և զի նծառայողի կարգավիճակի մասին» 19-րդ հոդվածը, որով սահմանված է պարտադիր զի նվորական ծառայության զո րակոչի կազմակերպումը, կլրացվի այսպես․ «1. Պարտադիր զի նվորական ծառայությունը կազմակերպվում է զո րակոչի միջոցով։ Զո րակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով տարկետում ստացած քաղաքացիները մինչև 28 տարին լրանալը,

ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զի նվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազ որի սպա յական կազմ): Հայտարարված զո րակոչին պարտադիր զի նվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազ որի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զո րակոչի ընթացքում»:

22-րդ հոդվածի 3-րդ մասը կլրացվի նոր՝ 3-րդ կետով։ Նշենք, որ 22-րդ հոդվածով սահմանված են պարտադիր զի նվորական ծառայության զո րակոչից տարկետման հիմքերը․ 3) Պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զի նվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ

համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու:

Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝

նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զո րակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:

Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը: Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիակական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար:

Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը: «Զի նվորական ծառայության և զի նծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զո րակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը:

27 տարին լրանալը զո րակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *