Ես ամեն ամիս գնում եմ մի քանի հատ ամենաէժան սպունգներից ու պահում եմ դրանց սառնարանում․ հիմա ասեմ, թե ինչու

հետաքրքիր օգտակար

Սառնարանում խոնավության մակարդակը միշտ բարձր է։ Բանջարեղենն ու մրգերը, որոնք պահվում են այնտեղ, «շնչում» ու ջուր են կլանում։ Այդ մասին գիտի նույնիսկ ամենաանփորձ տնային տնտեսուհին։ Անկախ նրանից, թե ինչպես է տնտեսուհին տեղավորում բանջարեղենն ու մրգերը, դրանք ժամանակի ընթացքում փչանում են: Պտուղների փտում է տեղի ունենում, դրանք ծածկվում են դարչնագույն բծերով։ Պլաստիկ տարաներում և դարակներում կոնդենսացիա է ձևավորվում: Այս հնարքի մասին քչերը գիտեն։

Եթե մրգերով ու բանջարեղենով տոպրակի մեջ դնեք պորոլոնային սպունգ, ապա այն կներծծի ավելորդ խոնավությունը։Եթե մրգերն ու բանջարեղենը պահում եք սառնարանի ստորին հատվածում, ապա դրա մեջ սպունգ դրեք։ Էֆեկտը առավելագույնի հասցնելու համար տարայի հատակը ծածկեք պորոլոնային սպունգներով, իսկ պտուղները դրեք վերևում։ Բայց այստեղ կարևոր է հաշվի առնել մեկ նրբություն: Եթե արկղը փոքր է, ապա ավելի լավ է ընտրել փոքր հաստությամբ սպունգեր,

հակառակ դեպքում տարայի մեջ ընդհանրապես տեղ չի մնա։Երբ ես իմացա այս մեթոդի մասին, սկսեցի մտածել, թե այլ կերպ ինչպես կարելի է օգտագործել պորոլոնային սպունգները: Ես շատ հետաքրքիր տարբերակներ գտա համացանցում: Մեթոդ 1․ Եթե սովորական սպունգ դնեք սառնարանում, այն կկլանի բոլոր տհաճ հոտերը։ Հետևաբար, նախ այն պետք է մանրակրկիտ լվանալ: Հետո սոդայի լուծույթ ենք պատրաստում ու մեջը սպունգ ենք թրջում։ Յուրաքանչյուր դարակի վրա կարող եք մեկական պորոլոնային սպունգ դնել։

Դրանից հետո պետք չէ անհանգստանալ, որ սառնարանում տհաճ հոտ կհայտնվի։ Պորոլոնային ռետինե սպոնգը կկլանի ամեն ինչ:Նաև պարզեցի, որ սպունգ օգտագործելու կարիք չկա։ Տհաճ հոտերը վերացնելու համար պարզապես սառնարանում մի տարայով աղ կամ սոդա դրեք։ Այնուամենայնիվ, այդ դեպքում միջոցի թափվելու վտանգ կա: Ավելի հարմար տարբերակ է սոդայի լուծույթի մեջ թրջված սպունգը։

Մեթոդ 2․ Սպունգը թրջեք ջրի մեջ և դրեք սառցախցիկում։ Ցանկացած վնասվածքի դեպքում այն «փրկարար օղակ» կդառնա։Ցավից ազատվելու համար հարկավոր է սառած սպունգը հանել ու դնել վնա սված տեղում։ Այս դեպքում, կարծում եմ, ցանկացած մարդու համար ավելի հարմար կլինի օգտագործել սպունգ, քան մի կտոր միս կամ կիսաֆաբրիկատ։ Մեթոդ 3․ Այս մեթոդի համար նույնպես պետք են սառցախցիկի սպունգեր: Ինչպե՞ս օգտագործել այս ժամանակ: Գի նու կամ շամպայնի սառեցման համար։ Չէ, պետք չէ սպունգը մի բաժակ գի նու մեջ գցել։

Բավական է մի շիշ գի նի դնել պորոլոնայինմ սպունգներով տարայի մեջ և ըմպելիքը կզովանա։ Մեթոդ 4․ Այս մեթոդի համար սպունգները կրկին սառեցնում են։ Պորոլոնային սպունգները այն նյութերից է, որը շատ լավ է պահպանում ջերմաստիճանը։ Հետևաբար, սպունգները հարմար են պայուսակ-սառնարանի համար: Նրանք հանդես կգան որպես հովացման տարր: Սա պարզապես աստվածային պարգև է պիկնիկի սիրահարների համար Դուք օգտվու՞մ եք պորոլոնային սպունգներից՝ բացի դրանց օգտագործման հիմնական նպատակի: Կիսվեք ձեր մեթոդներով: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media