Տանս կահույքը մաքրում եմ այս միջացով. Մաքրելուց հետո փոշին չի երևում առնվազն 5-7 օր. Էժան և հեշտ միջոց ,որի մասին վերջերս եմ իմացել

հետաքրքիր օգտակար

Ամենասովորական շամպունը հիանալի է տրիկոտաժե իրերը լվանալու համար։ Լցնել տաք հագուստը լվացքի մեքենայի մեջ, լցնել մոտ 50–60 մլ շամպուն, միացնել «Բրդյա» կամ «Նուրբ լվացում» ռեժիմը և վերջ: Դրանից հետո ձեր սիրած տրիկոտաժե սվիտերները, գլխարկները, ձեռնոցներն ու շարֆերը դառնում են նորի պես՝ անսովոր փափուկ և նուրբ: Պարզապես փորձեք, արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:

Ինչպես մաքրող միջոց․ Ինձ համար էժան շամպուն կամ մազերի կոնդիցիոները պարզապես աստվածային պարգև է տունը մաքրելիս։ Ես պատճառ չեմ տեսնում անհասկանալի քի միական բաղադրությամբ թանկարժեք ապրանքներ գնելու, եթե կա ավելի անվ տանգ ու արդյունավետ միջոց։ Փոշոտ շերտավարագույրներ, կամ մարտկոցներ: Ոչ մի խնդիր չկա: Բացարձակապես ցանկացած շամպուն հաղթահարում է այս բարդությունը: Այս միջոցից մի <<կոլպոչոկ>> լցրեք հեղուկացրով շշի մեջ, լցրեք ջրի մեջ, թափահարեք և ցանեք կե ղտոտ տեղերի վրա։

Մնում է միայն չոր շորով սրբել։ Շամպունը շատ է օգնում հատակների և կահույքի լվացման հարցում՝ սիլիկոնի պատճառով փոշին չի երևում առնվազն 5-7 օր։ Անձնական իրերի համար․ Բոլորը գիտեն, որ սպունգերը և դիմահարդարման վրձինները պետք է լվանալ յուրաքանչյուր օգտագործումից հետո: Հակառակ դեպքում այնտեղ կհայտնվեն վն ասակար մանր էներն ու բակտ երիաները, որոնց կարիքը մեր նուրբ մա շկն ամենևին չունի։ Այսպիսով, այստեղ նույնպես բյուջետային շամպունն ավելի օգտակար կլինի, քան երբևէ։

Ընդամենը մի քանի կաթիլ և ձեր գեղեցկության գործիքը մաքուր է և թարմ հոտ է գալիս: Սանրերը, մանկական մազակալները և մազերի կապերը շատ հաճախ չեն լվանում, բայց ես ստիպված եմ դա հաճախ անել: Եվ այս ամենն անում եմ, իհարկե, շամպունի լուծույթով՝ ապահով և հաճելի: Ինչպես երեխաների խաղալիք․ Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ես պատրաստում եմ ամենասովորական օճառի փուչիկներ։

Երեխաները հիանում են և ես ոչ մի րոպե զվարճանալու համար անհիմն մեծ գումարներ չեմ տալիս։ Գնված փուչիկները երկար չեն տևում և հաճախ հանդիպում են անո րակները՝ երբեմն չեն փչում, երբեմն քիչ են լինում։ Երեխաները նեղանում են: Արդեն հարմարվել եմ, որ ինքնուրույն պատրաստեմ՝ լցնում եմ շամպունը, ավելացնում ջուրը, փուչիկները հեշտությամբ դուրս են գալիս։ Եվ ամենակարևորը՝ դրանք շատ են։ Նյութը հրապարակման պատրաստեց News415Media