Այ քեզ եղանակ, այսպիսի փոփոխության ոչ ոք չէր սպասում․ Անձրև, ամպրոպ, կարկուտ․ Գագիկ Սուրենյան

այլ լուրեր

Երևան քաղաքում՝ մայիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` մայիսի 12-ի ցերեկը, 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը,

15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: