Ես սովորեցրել եմ իմ բոլոր ընկերներուհիներին , թե ինչպես պատրաստել այս տորթը. Որ համեղ ստացվի ․պարզապես պետք է

խոհանոց օգտակար

Նուրբ կրեմով և շոկոլադե գլազուրով տորթի ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը: Պատրաստման համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝ ձու 5 հատ, աղ մի պտղունց, շաքարավազ 140 գ, օսլա 5 թեյի գդալ, ալյուր 5 ճ.գ.: Կրեմ պատրաստելու համար անհրաժեշտ է՝ շաքարավազ 2 ճ.գ., ձու 2 հատ, վանիլին, օսլա 3 ճաշի գդալ, կաթ 600 մլ, կարագ 100 գ, մի պտղունց աղ: Ջնարակի համար անհրաժեշտ կլինի ձեր ընտրությամբ շոկոլադ (սև կամ կաթնային):

Պատրաստման եղանակը․ Կրեմի համար խառնել բոլոր մթերքները, բացառությամբ կարագի և զանգվածը եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Վերցնել կրակից և ավելացնել կարագը, հարել մինչև համասեռ դառնա և թողնել սառչի։ Ձվերը խառնում ենք մի պտղունց աղի և շաքարավազի հետ, հարում ենք զանգվածը մինչև թանձր ձևով փարթամանա։ Ավելացնում ենք մաղած օսլա և ալյուր, վանիլին՝ ըստ ճաշակի։Ջեռոցի թավան ծածկում ենք պերգամենտով և լցնում խմորը, հարթեցնում։

Թխել 170 աստիճան ջերմաստիճանում մոտ 20 րոպե։ Բիսկվիթը բաժանում ենք 3 տորթի և զովացնում։ Տորթ ենք ձևավորում՝ տորթերին կրեմ քսելով։ Ջնարակի համար վերցրեք ցանկացած շոկոլադ, հալեցրեք և ցանկության դեպքում խառնեք մի կտոր կարագի հետ։ Տորթի վրա լցնում ենք ջնարակ ու մի քանի ժամով ուղարկում սառնարան՝ թրմելու։ Նյութը հրապարակման պատրաստեց News415Media