Աջարական խաչապուրի, որի պատրաստման ձևն ինձ ցույց է տվել ծեր վրացուհին.Ես երկար եմ փնտրել այս բաղադրատոմսը

խոհանոց հետաքրքիր

Բաղադրությունը․ Խմորի համար, 1 ճ.գ չոր խմորիչ,, 200 մլ. գոլ ջուր,, 100 մլ. կաթ,, 400 գր. ալյուր, 1 ճ.գ աղ, 1 ճ.գ շաքար, 40 գր. բուսական յուղ: Միջուկի համար, 200 գր. սուլուգունի, 400 գր. <<բրինզա>>, 1 ձու, աղ՝ ըստ ճաշակի, Երկրորդ միջուկի համար, 1 ձվի դեղնուց յուրաքանչյուր նավակի համար, 10 գր. կարագ յուրաքանչյուր նավակի համար: Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ ավելացնել կաթը և խառնել։ Խմորիչը լուծել ամանի մեջ և թողնել մոտ 15 րոպե։ Այնուհետև ավելացնել աղ, շաքարավազ, ալյուր։ Երբ խմորը հունցվում է, աստիճանաբար ավելացնում ենք յուղը և հունցում խմորը։ Թողեք 40 րոպե հանգստանա սեղանին, ապա կարող եք խորտիկ պատրաստել։ Միջուկի համար՝ պանիրները քերել, ամանի մեջ խառնել աղով և ձվով։

Խմորից շրջաններ ձևավորել, միջուկը քսել շրջանի ամբողջ մակերեսին, կողքերը ձևավորել խաչապուրիի նման։ Դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպեով։ Հետո հանել ջեռոցից, խաչապուրիի վրա քսել մի կտոր կարագ և 1 դեղնուց։ Թխել ևս 5 րոպե ջեռոցում նույն ջերմաստիճանում։ Նյութը հրապարակման պատրաստեց News415Media