Հայտնի է դարձել, թե ինչ է ուզում Ալիևը կանգնեցնելու դիմաց

քաղաքականություն

Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում.

նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։ Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատ երազմի ընթացքում օկո ւպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։

Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պահանջում է, որպեսզի ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ «Արդյոք այս երկու խնդի րներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմա րկացիայի և դելի միտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում,

որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօ րինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձ որով և ավարտվում են Երևանով։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ` չի բացառվում նաև` ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գե րատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զի նատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զո հեր ու վի րավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լար ված մնալ։