Վարչապետ․ Եվս 10 քկմ օկո ւպացրել են, եթե ՀՀ 29,800 քկմ-ով ստանանք տևական խաղաղություն ու անվտ անգություն, կստորագրեմ այդ որոշումը

քաղաքականություն

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկո ւպացրել են մեր տարածքից։ Նա նշել է, որ թշ նամին ներխո ւժել է ՀՀ տարածք, դա փաստ է և մեր ԶՈ ւ-ն աշխատում է այդ ներխո ւժումը վեր ացնելու ուղղությամբ։ «2021-ի մայիսի 12-ին 40 քկմ տարածք օկո ւպացրել են, էս պահի դրությամբ ևս 10 քկմ օկու պացրել են մեր տարածքից»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է դուրս գան մեր տարածքից և այդ ագր եսիան չենք ճանաչելու։

«ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրո բլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրո բլեմ՝ անվտ անագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտ անգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատ երազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայ հոյել, դավ աճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գ ոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտ անգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ:

Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։ Փաշինյանը նաև ասել է, որ հպարտ է, որ կա թիմ, ԱԺ մեծամասնություն, որը հնարավորություն է ատալիս, որ ինքը կրի այդ պատասխանատվությունը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈ ւ ստոր աբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրա ձգային զի նատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զո հեր ու վի րավորներ։

Հակ առակորդը կիրառում է նաև Ա ԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրե տանային միջոցներ, ակ անանետեր, Ա ԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրա ձգային զի նատեսակներ՝ թի րախավորելով թե՛ ռազ մական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան լա րված իր ավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։

ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախ ահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրե տանային միջոցներ, ակա նանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հար վածային Ա ԹՍ-ներ։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զ ոհ ունի։