Ադրբեջանցիները որոշակի դի րքային առաջխաղացում ունեն Ներքին Հանդի ուղղությամբ. փոխմարզպետ

քաղաքականություն

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ` սահմանային հատվածում ադրբեջանցիները որոշակի դի րքային առաջխաղացում ունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈ Ւ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր օկո ւպացրել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ են օկո ւպացրել: «Խոսքը սահմանային դիրքային առաջխաղացման մասին է`

գյուղ չեն մտել, գյուղն իր տեղում է` հայկական վերահսկողության ներքո։ Ներքին Հանդից տարհանվել են կանայք ու երեխաները, բայց տղամարդիկ տեղում են։ Նրանց նաև զե նք են բաժանել, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտակար լինեն բանակին»,–ասաց Ղազարյանը։ Նա հայտնեց նաև, որ Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն համայնքներից տար հանում չի իրականացվել։ Սյունիքի փոխմարզպետը հավելեց, որ երեկվանից կրա կոցները դադարել են, այս պահին էլ խաղաղ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *