Որքան էլ որ քամին ուժգին փչի լեռը նրա առջև չի խոնարհվի. 20 իմաստուն խորհուրդ չինացիներից

հետաքրքիր օգտակար

Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, և այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբուբեններից, որոնք այնքան նման են իրար: Չին ժողովրդի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ,

որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում: Չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տա. Անպայման հետևեք խորհուրդներին. 1. Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։ 2. Մի վա խեցիր դանդաղել, վա խեցիր կանգ առնելուց: 3. Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մե ռնես, բայց հնարավորինս ուշ: 4. Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում: 5. Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչը նդոտը,

իսկ իմաստունը` ողջ ճանապարհը: 6. Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից: 7. Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են: 8. Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար: 9. Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է: 10. Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն: 11. Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:

12. Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը: 13. Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն: 14. Մի վ ախեցիր, որ չգիտես, վ ախեցիր, որ չես սովորի:15. Ուսուցիչները միայն դռներն են բացում: Հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք: 16. Որքան էլ որ քամին ուժ գին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի: 17. Առանց թերության ընկեր չի լինում, եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկեր: 18. Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են: