Ի՞նչ դաջվածքներ ունեն հայ հայտնիները ու ի՞նչ են դրանք նշանակում

հետաքրքիր

Մադոննա Հարությունյան․ Հայկական եթերի Մադոննան միանգամից տպավորվեց իր գրեթե սպիտակ մազերով ու յուրահատուկ ոճով: Հաղորդավարուհին այն քիչ համարձակներից էր, ով նախընտրեց դաջվածք անել մարմնի այնպիսի հատվածներում, որոնք քողարկելը գրեթե անհնար է: Նա երկու դաջվածք ունի․ մեկը մեջքին է՝ հավանաբար իր հորոսկոպի նշանը, մյուսը՝ կրծքավանդակին արված նուրբ դաջվածք է, գուցե հաղորդավարուհու կյանքի նշանաբանը:

Դիանա Մալենկո․ Մյուս համարձակ գեղեցկուհին Դիանան է: Դերասան-հաղորդավարուհին էլ է բնական մաշկը նկարներով զարդարել: Նա ևս մարմնի վրա երկու դաջվածք ունի: Որոշ ժամանակ առաջ Դիանան խնամքով թաքցնում էր իր առաջին դաջվածքը, որն աստղ է հիշեցնում, իսկ այսօր բացեիբաց ցուցադրում է դրանք: Թևին արված դաջվածքը նրա՝ թվով երկրորդն է: Սլաքներ ու լուսին. դժվար է ասել, թե ինչ են խորհրդանշում դրանք Դիանայի համար, բայց առհասարակ սլաքի իմաստն այն է, որ մարդն առաջ է շարժվում կյանքում, հավակնություն ու սեփական ճանապարհը ընտրելու ցանկություն ունի:

Անատի Սաքանյան․ Դերասանուհի Անատի Սաքանյանի դաջվածքը դաստակին է: Գրվածքը՝ Blessed, նշանակում է օրհնված, որը դերասանուհին համադրել է փետուրի հետ, ինչն էլ մեկնաբանվում է հատուկ կապ հոգևոր աշխարհի հետ: Նրա մյուս դաջվածքը կրծքին է: Ի դեպ՝ ժամանակին Անատին նաև սիրելիի անունն էր դաջել դաստակին:

Անահիտ Սիմոնյան․ Երգչուհի, մեդելավորող Անահիտ Սիմոնյանը, յուրօրինակ սիրո խոստովանություն անելով ամուսնուն՝ երգիչ Հայկոյին, ձեռքի վրա դաջել էր «Ես սիրում եմ քեզ, Հայկո» խոսքերը: Սա, իհարկե, ժամանակավոր դաջվածք էր: Իսկ հիմա Անահիտի ձեռքը զարդարում է սիմվոլիկ մի նշան, որն ունի հավերժության խորհուրդ:

Եվա Ռիվաս․ Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Եվա Ռիվասը կարելի է ասել, որ դաջվածքների հարցում չափը մի փոքր անցել է: Նրա մարմնի մեծ մասը ծածկում են գունավոր ու անհասկանալի դաջվածքները: Կենդանիներ, նախշեր ու այլ դետալներ. դժվար է կռահել Եվայի՝ նման դաջվածքներ անելու դրդապատճառները, բայց արի ու տես, որ երգչուհին ցանկացած պատեհ ու անպատեհ առիթի հպարտորեն ու ազատ ցուցադրում է դրանք: