Բրազիլական գազարով տորթ շոկոլադե կոնֆետներով, ուղղակի հալվում է բերանում

խոհանոց հետաքրքիր

Գազարով թխվածքի ամենագրավիչ բաղադրիչը գազարն է, որը խմորը շատ հյութալի է դարձնում։ Բավական է պատրաստել մեկ անգամ այս բաղադրատոմսով, որպեսզի այս տորթը դառնա ձեր սիրելիներից մեկը։ Խմորի համար․ 5 միջին չափի գազար, 5 ձու, 250 գ բուսական յուղ, 360 գ ալյուր, 300 գ շաքարավազ, 1,5 ճ.գ փխրեցուցիչ․ Շոկոլադե միջուկի համար. 30 գ կարագ, 400 գ խտացրած կաթ, 40 գ կակաո, ալյուր․ Շոկոլադե ջնարակի համար.

800 գ շաքարավազ, 200 գ կակաո, 320 գ կաթ, 200 գ կարագ․ Նախ պատրաստում ենք շոկոլադներ միջուկի համար։ Դրա համար կարագը հալեցնում ենք տապակի մեջ, ավելացնում կակաոն ու խտացրած կաթը։ Ամեն ինչ թողնում ենք թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև խառնուրդը խտություն ձեռք բերի։ Այնուհետև զանգվածը հավասար շերտով քսել հարթ ափսեի վրա և դնել սառնարանը 3 ժամով։ Խմորը պատրաստելու համար գազարը մաքրել և մանր խորանարդիկների կտրատել։

Այնուհետեւ գազարը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ձեթն ու ձուն և հարում։ Գազարի զանգվածը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը։ Խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր։ Ձեռքերը յուղով քսում ենք և բրիգադեյրոյի զանգվածից նույն չափի 17-20 գնդիկներ ենք կազմում։ Այնուհետեւ դրանք ալյուրի մեջ գլորում ենք։ Ի դեպ, բրիգադեյրո քաղցրավենիքները ինքնուրույն շատ լավն են։

Դրանք կարելի է գլորել ընկույզի, թխվածքաբլիթի կամ վաֆլի փշրանքների մեջ՝ շատ պարզ և համեղ տնական աղանդերի համար: Գազարի խմորը լցնել տորթի կաղապարի մեջ, բրիգադեյրո գնդիկները թաթախել խմորի մեջ։ Տորթը թխում ենք 1 ժամ 170°C ջերմաստիճանում, որից հետո թողնում ենք տորթը ամբողջովին սառչի կաղապարի մեջ ևս 1 ժամ։ Մինչ տորթը թխվում է, պատրաստում ենք շոկոլադե գլազուր։

Կաթը տաքացրեք մարմանդ կրակի վրա, ավելացրեք կակաոն, կարագը և շաքարավազը։ Ամեն ինչ լավ խառնել, մինչև շաքարավազը լիովին լուծվի։ Այնուհետև թողնում ենք, որ սառչի 1 ժամ։ Երբ թխվածքն ու գլազուրը սառչեն, մնում է տորթի վրա լցնել գլազուր և զարդարել շոկոլադե շաքարավազով։ Այս շոկոլադով գազարով տորթը կախարդական համ ունի: Փորձեք, այն անպայման կդառնա ձեր նոր սիրելի տոնական բաղադրատոմսը: