ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Անահիտ Ավանեսյանը նոր հրաման է ստորագրել․ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՔ ԲՈԼՈՐԻՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

այլ լուրեր

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները սահմանված են Առո ղջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի 12-N հրամանով։ Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանի համաձայն սահմանված են շահագործվող հաստատությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները։ Հրամանի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում:

Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին:

Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բո ւժկետում (բ ժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում,

հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս: Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով,

իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ: Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում: Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն: