Վաղուց Անի Երանյանին այսքան ուրախ չեք տեսել. Մհերի ու Անիի գեղեցիկ պարն ու հույզերը

այլ լուրեր

Անիի և Մհերի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, ավելին՝ դեռ շարունակվում են զարգանալ։ Նրանք խոսակցություններին չեն անդրադառնում, իսկ աննդրադառնալիս էլ՝ ոչինչ հստակ չեն ասում։ Սակայն միասին հաղորդումներ են նկարահանում, որոնք մեկը մյուսի ետևից եթեր են դուրս գալիս և է՛լ ավելի շատ ինտ րիգներ արթնացնում հասարակության մեջ։ Զուգին կարծես դա սկսել է դուր գալ։

Նրանք բոլոր միջոցառումներին միասին են ներկայանում և հիացնում իրենց մտերմիկ հարաբերություններով։ Եվ ահա Անին և Մհերը միասին կրկին ներկա են եղել մի միջոցառման, որտեղ ներկաներին հիացրել է նրանց համատեղ պարը։ Այն գեղեցիկ էր՝ ողողված հույզերով և ապրումներով։ Նրանք՝ որպես զույգ, գեղեցիկ և համահունչ են և երկրպագուները շատ են ցանկանում նրանց միասին տեսնել և սպասում են հարաբերությունների հաստատման լուրին։

Իսկ թե միասին են, թե՝ ոչ, ժամանակը կպարզի։ Նրանք պնդում են՝ առաջիկայում ամեն բան պարզ կլինի։ Այնուամենայնիվ, զույգին երազանքների իրականացում ենք մաղթում։ Հաճելի է նրանց երջանիկ և փայլուն աչքերով տեսնել։ Իսկ եթե նրանք որոշել են ուղղակի պատում և հետաքրքրական կոնտենտ ունենալ, ապա կրիկն գեղեցիկ է։ Մանրամասները՝ տեսանյութում։