Նա ձեռքը տարավ կնոջ բաճկոնի գրպանը և գրություն գտավ, քիչ մնաց կորցներ գիտակցությունը, միթե՞ կինը կարող էր նման կերպ վարվել իր հետ

հետաքրքիր Պատմություններ

Նա հագավ բաճկոնը, բայց գրպանում չգտավ մեքենայի բանալիները : Հարցրեց կնոջը, արդյոք տեղյակ չէ՞, կինն առաջարկեց իր մեքենայով գնալ, քանի որ ուշանում էին : Ձեռքը տարավ կնոջ բաճկոնի գրպանը ու դուրս բերեց բանալիները : Մի գրություն ընկավ գրպանից : Որի վրա նշված էր ռեստորանի անուն ու ժամ. «Ռեստորան Արմենիա, վաղը ժամը 11-ին, մուտքի մոտ» : Կնոջ ձեռագիրը չէր : Նույն պահին նրա առաջ կանգնեց կինը, գեղեցիկ հագնված :

Նա նայեց կնոջը, միթե՞ նրա կյանքում ուրիշ տղամարդ կա : Բայց որոշեց լռել : -Աննա, վաղվա համար պլաններ ունե՞ս: Կարո՞ղ ենք գնալ կինոթատրոն: Վաղուց չենք եղել, — հարցրեց նա կնոջը : Կինը հանկարծ գունատվեց ու անհասկանալի մրթմրթաց քթի տակ. «Ինձ պետք է… ես ուզում էի…չէ, վաղը չենք կարող» : Ամուսնու տրամադրությունը կտրուկ վա տաց ավ, բայց զսպեց իրեն ու որոշեց ամեն ինչ պարզել հաջորդ օրը։ Նա գիտեր հասցեն և ժամը։

Ամբողջ երեկո անհանգիստ էր զգում, մտքերը նրան հանգիստ չէին տալիս , ողջ գիծեր աչքերը չփակվեցին : Իսկ կինը հանգիստ քնած էր : Առավոտյան կինը սկսեց պատրաստվել : Նա նկատեց, որ կինը արդեն հագնված է, շպարված և պատրաստվում է հեռանալ։ -Այսքան շու՞տ ես գնում, — հարցրեց նա : -Օ, սիրելիս, դու արթու՞ն ես: Ես պետք է գնամ, — այս ասելով նա արագ դուրս եկավ տանից : Ամուսինն անմիջապես վեր կացավ, լվացվեց ու դուրս վազեց տանից՝ մոռանալով ուտելիքի մասին։

Մոտենալով ռեստորանի շենքին՝ տղամարդն անմիջապես նկատեց մուտքի մոտ կայանված ընկերոջ մեքենան։ Հավաքելով մտքերը, արտաշնչեց և ցած նետվեց ավտոմեքենայից՝ շարժվելով դեպի ծառայողական մուտք։ Անկյունը շրջվելուն պես նրա դիմաց հայտնվեց երգող մարդկանց ամբոխը։ — Շնորհավորում ենք: Շնորհավորում ենք: Ոչինչ չհասկանալով՝ նա փորձեց առաջանալ, նրան ուրիշ բան էր հետաքրքրում : Մուտքի մոտ նրան գրկաբաց դիմավորեց կինը : Ամուսինը ոչինչ չէր հասկանում : — Ինչ է պատահել? Ես չեմ հասկանում :

-Ես գրությունը դիտմամբ դրեցի իմ բանալիների հետ, իսկ քո մեքենայի բանալիներ թաքցրի : Ես ուզում էի անակնկալ անել : Մոռացե՞լ ես։ Այսօր լրանում է ընկերությունում քո աշխատանքի տասնհինգ տարին ու մեր ամուսնության տասնամյակը : Ամուսինը շփոթված նայեց կնոջը, հետո գրկեց, համբուրեց ու կնոջն ամուր գրկելով դարձավ դեպի հյուրերն ու խոսեց. — Շնորհակալություն բոլորին : Եվ շատ շնորհակալ եմ : Մի շտապեք եզրակացություններ անել առանց հասկանալու։ Իսկ եթե սիրում ես, հավատա՛: