Հայաստանը չպետք է վերակնքի ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանագիրը, հակառակ դեպքում.

այլ լուրեր

1997 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված դաշնակցային հարաբերություններն այս տարի պետք է վերանայվեն, որովհետև այն կողմերը կնքել են 25 տարով։Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին քննարկվելու են օգոստոս ամսին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը համարում է, որ պայմանագիրը պետք է ոչ թե վերանայվի, այլ չեղարկվի, հակառակ դեպքում՝ Հայաստանը կկ ործանվի․

«Եթե այդ պայմանագիրը վերանայվի, ապա դա կնշանակի՝ սեփական ձեռքով իրեն գլխից խփել։ Այն բոլոր պայմանավորվածությունները, որ գործել են մինչև փետրվարի 24-ը, պետք է ասպարեզից դուրս գան։ Եթե ՔՊ-ն փորձում է վերանայել ինչ-որ մի պայմանաագիր և ոչ թե այն չեղարկում, ապա պետք է գիտակցի, որ կգնա պատմության աղբամանը։ Շուտով Եվրամիությունը Ռուսաստանը համարելու է Հյուսիսային Կորեայի նման մի երկիր, մենք ի՞նչ ունենք իր հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կարեն Սարգսյանը համարում է, որ ՌԴ-ի հետ պայմանագրի վերանայումը ռիսկային է․ «Դա միանշանակ ռիսկային է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Ռուսաստանը համարում են ահաբեկչական երկիր, եթե մենք դաշնակցային պայմանագիր ենք կնքում, ապա որտե՞ղ ենք հայտնվում»։ Եթե իշխանությունները գնան պայմանագիրը չեղարկելու պայմանավոր, ապա ըստ մեր զրուցակցի, բացի որոշ օլիգարխների սեփական գրպանին կպնելուց ոչ մի ուրիշ ռիսկ չկա․

«Շարունակելու և դադարեցնելու ռիսկերն անհամեմատելի են։ Եթե դադարեցնում ես, այդ պայմանագիրը չես շարունակում, զգալիորեն ավելի քիչ ռի սկեր կան, քան եթե շարունակում ես՝ ես նկատի ունեմ երկարաժամկետ պարագայում։ Կարող է Ռոբիկը մի քիչ ասֆալտ մաշեցնի,որոշները դուրս գան փողոց գո րգռան, Ադրբեջանը երկու հատ ավել կրակի։ Սա կարճաժամկետ ու միջնաժամկետ պայմաններում, երկարաժամկետ ռիս կերը լրիվ այլ ոլորտի մեջ են»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *