Նա 24 տարեկան է, իսկ նա՝ 61։ Նրանք ամուսնացել են և այժմ ցանկանում են երեխա ունենալ

հետաքրքիր Պատմություններ

ԱՄՆ-ից Կուրանն ու Շերիլը արտասովոր զույգ են, որոնց սիրո պատմությունը սկսվել է կարճ տեսանյութերից։ Նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն փորձում էր ճանաչում ձեռք բերել TikTok հարթակում, բայց լայն ժողովրդականություն ձեռք բերեցին միայն այն ժամանակ, երբ նրանք միավորեցին ուժերը: 37 տարվա տարբերությամբ զույգի զվարճալի տեսանյութերը սկսեցին միլիոնավոր դիտումներ հավաքել, և ալիքի բաժանորդների թիվը զգալիորեն ավելացավ:

Կուրանն ու Շերիլը ամբողջ օրը տեսահոլովակներ էին նկարահանում և շուտով հասկացան, որ իրենց միավորում է ոչ միայն ընդհանուր կիրքը, այլև զգացմունքները։ 2021 թվականի հուլիսին Կուրանն ամուսնության առաջարկ արեց սիրելիին, իսկ սեպտեմբերին զույգն ամուսնացավ։Այսօր համացանցը մեզ հնարավորություն է տալիս տեղեկանալ աշխարհում կատարվող տարբեր իրադարձությունների մասին: Բացի այդ համացանցի և սոցցանցերի օգնությամբ շատերն են լայն ճանաչում ձեռք բերում:

Եվ իսկապես, եթե չլիներ համացանցը, մենք չէինք կարող իմանալ այս արտասովոր զույգի մասին: Մեկնաբանություններից երևում է, որ որոշ մարդիկ քննադատում են նրանց, ոմանք հիանում են, մեկ ուրիշին ընդհանրապես չի հետաքրքրում ուրիշի անձնական կյանքը: Ինչևէ, մենք ուրախ ենք, երբ մարդիկ երջանիկ են: Ինչպես ասում են. սերը տարիք չի հարցնում: Մեզ մնում է միայն երջանկություն մաղթել նրանց: Իսկ Դուք ի՞նչ կասեք: