ՏԱՐԱԾԵՔ․ Դպրոցները կանցնե՞ն հեռավար ուսուցման․ ԿԳՄՍ Նախարարության ՆՈՐ հրամանը

Uncategorized

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները

հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորմամբ՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը

10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում: Նախագծով հստակեցվել է նաև, որ հեռավար ուսուցման ժամանակ 20 և ավելի աշակերտներից կազմված դասարանների դեպքում դասարանները կիսվում են: Սահմանվել է, որ հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն: Գործող կարգից հանվել են հեռավար ուսուցման համալիր կայքէջի լատինատառ հղումները,

քանի որ հետագայում հնարավոր է հղումներում կատարվեն փոփոխություններ, որոնք իրավական ակտի հետ կառաջացնեն անհամապատասխանություն: Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *