10-ամյա տղան տեսավ փողոցում ընկած տղամարդուն և խնդրեց անցորդներին օգնել, բայց ոչ ոք չարձագանքեց

հետաքրքիր Պատմություններ

10-ամյա այս տղան փրկեց մի տղամարդու կյանքը, ով փողոցում հանկարծակի սրտի կաթ ված է ստացել։ Այդ պահին երրորդ դասարանի աշակերտը դասընկերների հետ տուն էր վերադառնում : Առևտրի կենտրոնի հետևում նրանք տեսան մի տղամարդու, որը պառկած էր մայթեզրին խոտերի մեջ և ձեռքերով բռնել էր սիրտը։ Տղան, առանց երկմտելու հավաքեց մայրիկի համարը : Մայրը խնդրեց որդուն հանգստանալ և հեռախոսը տալ անցորդներից մեկին։ Տղան վազեց մարդկանց մոտ, ասաց,

որ տղամարդը մահ անում է, բայց անցորդներից ոչ ոք հեռախոսը չէր վերցնում։ Տղան խնդրում էր օգնել տղամարդուն : Տղամարդը պառկած էր ճանապարհի մոտ, ուստի անհնար էր նրան չտեսնել։ Ամենայն հավանականությամբ, անցորդները մտածում էին, որ նա հարբած է : Այն բանից հետո, երբ տղան հասկացավ, որ օգնության հույս չկա նա սկսեց բղավել հեռախոսի մեջ. «Մայրիկ, փրկիր ինձ: Մայրիկ, բացատրիր, թե ինչ անել» : Հարկ է նշել, որ տղայի մայրը աշխատում է տեղի փրկարարական թիմում,

ուստի նա անձամբ գիտի, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել որոշակի դեպքերում: Մայրը հասկացավ, որ չի կարելի հապաղել : Տղան միացրեց բարձրախոսը և սկսեց կատարել մոր հրահանգները : Այդ պահին տղայի դասընկերուհին վազեց առևտրի կենտրոն՝ շտապօգնության մեքենային դիմավորելու : Հիմա մարդը հպարտանում է որդու խիզախ արարքով, միայն զարմանում է, որ մարդաշատ վայրում ոչ ոք չցանկացավ օգնելտղամարդուն :