Երրորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 4 մլն դրամ աջակցություն, առաջին շահառուն արդեն ստացել է

Uncategorized

Երրորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 4 մլն դրամ աջակցություն․ Առաջին շահառուն արդեն ստացել է .. «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր ,

ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30։ Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է 4 մլն դրամ աջակցություն՝ երրորդ երեխայի ծննդով պայմանավորված։ Գումարը տրամադրվել է հաշվի առնելով այն, որ ծրագրին դիմելու պահին քաղաքացու տարիքը չի գերազանցել 30-ը՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն։ աղբյուր