Հրաշալի լուր. Նոր նպաստի տեսակ կսահմանվի, ինչպես աշխատողների այնպես էլ չաշխատողների հшմար, Ովքեր են շահառուները

Uncategorized

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնելնոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։

Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտա նգ ներկայացնող հիվա նդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։ Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվա նդի կամ վարա կվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ Չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ,

աշխատող ծնողները՝ կրկնակի նպաստ — Այսօր` թարմ լուրեր Հայաստանից վա րակի տարածումը կանխելու նպատակով Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվա նդի կամ վա րակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վա րակի տարածումը կանխելու նպատկով:»:

Կարևոր է իմանալ նաև՝ Կառավարությունը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով։

Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։ Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ:

Առաջարկվում է նաև. խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս, սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար, վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետևաբար՝ ծնողի՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։ Այսպիսով՝ վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53 000 դրամ: Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։