ՇՏԱՊ հայտարարություն․ Վաղը չի՞ լինի աշխատանքային

Uncategorized

Սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Խաչվերացի հաջորդ օրը մե ռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգե հանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգ ուցյալների շիր իմներին: Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով՝ սեպտեմբերի 13-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։ «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն, մե ռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մե ռելոց հիշատակի օրն է՝ հունվարի 7-ը, որ ոչ աշխատանքային է։ Հավելենք, որ Խաչվերացը խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գե րությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գե րությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: