Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը, ավելի շատ լույս հաղորդիր մարդկանց

Uncategorized

Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը, ավելի շատ լույս հաղորդիր մարդկանց: Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորվում ես երկնքում և երկրի վրա: Մաքրիր մեր հոգինե րն ու մարմինները, քավելով մեր մեղքերը և փրկիր մեզ բոլոր տեսակի չար գործերից, Օգնիր ինձ, Տեր, մեղմել ձայնս, երբ խոսում եմ. գտնել լռությունը,

իմ մեջ և ինձնից դուրս. օգնիր լսել շշուկով ասված խոսքերը. զգալ հազիվ բացված ծաղկի բույրը. զանազանել բարին չարից. բարի խոսքեր ասելու, մի՛շտ. օգնիր օրհնելու, չարախոսելու ու անիծելու փոխարեն. խորապես հասկանալ մարդկանց սրտերում թաքնված երազներն ու փափաքները. ծնկի գալու Սուրբ Մարմնիդ առաջ. լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպտացել են աշխատանքից,

բայց որի սիրտը փափկել է սիրուց օգնիր տեսնել և միշտ ընդունել սխալներս. կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզությունը. ամեն օր կրել իմ խաչը. ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմքում. սիրել բոլորին հավիտենական և միշտ նոր սիրով. հասկանալ և ընդունել, որ զավակնե րս ինձ պատկանող ապրանք չեն. ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը. օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։ Ամեն։