«Կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի». Օմար Խայամի լավագույն 10 մտքերը

Uncategorized

Օմար Խայամը հայտնի պարսիկ պոետ, մաթեմատիկոս, ինչպես նաև արևելքի ամենահայտնի փիլիսոփաներից մեկն էր: Նրա քառյակները լի են իմաստությամբ, հումորով և հանդգնությամբ: Իր մտքերը շարադրելու յուրահատուկ ոճը Խայամին թույլ էր տալիս արտահայտել այն, ինչի մասին բաց տեքստով խոսել չէր կարելի:

1. Մարդ կա, չի հասկանա՝ ինչ բույր ունեն վարդերը, մարդ էլ կա՝ դառը խոտաբույսերից մեղր կստանա: Մեկին գրոշ տաս, ընդմիշտ կհիշի, մեկի համար կյանքդ էլ տաս, չի հասկանա: 2. Որքան ցածրոգի է մարդ, այնքան քիթը վեր ցցած է ման գալիս: Քթով է փորձում հասնել այնտեղ, ուր հոգով չի հասել: 3. Ում կյանքն է ծեծել, նա շատ բանի կհասնի: Մի պտղունց աղ ուտողն ավելի բարձր կգնահատի մեղրը: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

4. Հաճախ կյանքում սխալվելով` կորցնում ենք նրանց, ովքեր թանկ են մեզ համար: Օտարներին հաճոյանալ փորձելով` հարազատից ենք հաճախ փախչում: Բարձրացնում ենք անարժաններին, իսկ ամենահավատարիմներին՝ դավաճանում: 5. Մի նախանձիր նրան, ով ուժեղ է և հարուստ: Լուսաբացին միշտ էլ արևամուտն է հաջորդում: 6. Կյանքի հետ այս կարճ, որ հավասար է մի շնչի, վարվիր այնպես, ասես վարձել ես այն:

7. Նվիրվել՝ չի նշանակում վաճառել ինքնդ քեզ: Վրեժխնդիր չլինել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել: 8. Կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:

9. Սիրելի մարդու մեջ հավանում ես նույնիսկ թերությունները, իսկ ոչ սիրելի մեկի մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները: 10. Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել, սիրված կինը պետք է երջանիկ լինի, այլապես չարժեր սկսել մի բան, որը քո ուժերից վեր էր: