«Ես Արմանին փակել եմ տանը, որ փողոցում հանկարծ նրան ինչ-որ մեկն այդ մասին չասի»․ Անահիտ Սիմոնյանի նոր գրառումը Հայկոյի մասին

Uncategorized

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում նոր գրառում է արել նախկին ամուսնու՝ երգիչ Հայկոյի մասին՝ խոսելով իր ծանր վիճակի և որդու՝ Արմանի մասին։

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ էիր դու այդպես կատակում և ինձ մենակ թողեցիր այս հսկայական և դաժան աշխարհում․․․ Թողեցիր մեզ առանց հենասյան, առանց թիկունքի, առանց իմաստի․․․ Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր որդու սրտում․․․ Եվ չգիտեմ՝ ինչպես այդ մասին ասել նրան, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, ես կկարողանամ հաղթահարել բոլոր խնդիրները, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի,

քանի որ զգում էի, որ կաս դու, զգում էի, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես կիմանայի, որ Արմանը հայր ունի և նա չի թողնի, որ ինչ-որ մեկը նեղացնի նրան։Առանց քեզ ես մնացի թույլ և անկարող, ես չեմ կարող Արմանին ասել։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում հանկարծ նրան ինչ-որ մեկն այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով և չի հասկանում, թե ինչի համար են բոլորը սգում․․․ և չեմ կարող նրան այդ մասին ասել, ուղղակի չեմ կարող․․․

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

ինչո՞ւ դու դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Բոլորն ասում են, որ հիմա ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և՛ մայր, և՛ հայր լինեմ քեզ համար, բայց ես չեմ կարող, չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչո՞ւ է Աստված տանում լավերին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա։ Հանգչիր խախաղությամբ․․ բայց խոստացիր միշտ կողքիս լինել, դառնալ մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ, ներիր ինձ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։