Առողջապահության նախարարությունը շտապ հայտարարություն է տարածել պատմաստման վերաբերյալ

Uncategorized

Առողջապահության նախարարությունից հայտնում են. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մա հերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորո նավի րուսային հի վանդության դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մա հվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հի վանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հի վանդությունների պատճառով գրանցվող մա հվան դեպքերը :

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիաժեք պատվաստված, եթե ստացել է 2 դե ղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձևավորվում է, եթե 2-րդ դե ղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել` ժամանակային առումով, և անձը վարակվի կոր ոնավ իրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մա հանա:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չստուգված և միակողմանի տեղեկատվություն չտարածել: Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել և կանխարգելել կոր ոնավի րուսային հի վանդության ծանր, ծայրահեղ ծանր և մա հվան դեպքերի առաջացումը»: