ՆՈՐ ՕՐԵՆՔ․ Կստանաք նպաստ եթե մասնակցել եք մար տական գործողությունների․ Մանրամասներ

Uncategorized

2020 թվականի 44-օրյա պատ երազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող:

Այդ ուսանողներից շուրջ 4000-ը մար տական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը՝ պատ երազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մար տական գործողությունների մասնակից են, զո րացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:

ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն՝ մար տական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանող, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու՝ մար տական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ:

Նրանք էլ, որոնք բանակ զո րակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զո րակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է:

ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մար տական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել: Վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ և պարտադիր է նաև, որ նրանք ներկայացնեն մար տական հերթապահությունը հաստատող տեղեկանք: Սակայն, եթե անձը մար տական գործողությունների պատճառով և զո րամասի ոչնչացման պատճառով կորցրել է, օրինակ, զի նգրքույկը, կարող է այդ հարցով դիմել նաև պաշտպանության նախարարություն: Ըստ Գրիգորյանի՝ եղել են դեպքեր, երբ մասնակիցները կարողացել են վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը:

«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը:

Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու՝ վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաև հետվերադարձի մեխանիզմ՝ այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ պետությունը մար տական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում ևս մար տական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ: Այդ փոփոխությամբ ոչ միայն 44-օրյա պատ երազմին մասնակից, այլ մար տական գործողություններին մասնակից անձանց տրամարդվելու է նպաստ:

Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ ԿԳՄՍ-ն արդեն մշակել է կարգ, որը վաղն արդեն կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Հավանության արժանանալու դեպքում Կառավարությունը կսահմանի այդ անձանց նպաստները ստանալու կարգը և չափը: Կախված առաջադիմությունից՝ ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զո րակոչվածները դեռ չեն զո րացրվել՝ մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *