Ես սկսել էի մատուցող աշխատել. մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու․ մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասաց.․․ Վաղինակ Շուշանյան

Uncategorized

«Էլեկտրիկ Երևան», «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հայկոյի հետ ընկերացա Էլեկտրիկի ժամանակ: Անցել էր ահագին ժամանակ եւ ես սկսել էի մատուցող աշխատել քաղաքի ռեստորաններից մեկում: Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու:

Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասեց -Ապեր բա խի՞ սենց որ, վաբշե չեն գնահատում էլի մարդու արածը: Չեմ ասում, որ մատուցողը վատ գործ ա, բայց էտքանից հետո քո տեղը ուրիշ տեղ պիտի լիներ:

Հետո խնդրեց մենեջերին, որ ես իրան չսպասարկեմ այլ միանամ իրեն ճաշելու: Շատ հաճելի երեկո անցկացրինք միասին: Հայկո ջան, ընկերս, լավ մարդ ու երաժիշտ` լույսերի մեջ մնաս»: