EXCLUSIVE! Թաթան՝ 13 տարի երեխայի սպասելու, առանց հայր մեծանալու, ռաբիսը թերագնահատելու, բարձր հոնորարների մասին

Uncategorized

Tert.am Life-ի LIFEROOM նախագծում հյուրընկալել ենք Թաթային, որն առաջին անգամ է այս ձևաչափի հարցազրույց տալիս, թեև հայտնի է արդեն 25 տարի։ Թաթան հանրությունից խիստ մեկուսացած կյանք է վարում, հանրային վայրերում առհասարակ չի լինում, քանի որ կաշկանդվում է ուշադությունից։ Երգիչը խոսել է իր ընտանիքի՝ կնոջ և որդու մասին, որոնց երկար տարիներ փորձել է գաղտնի պահել, նույնիսկ դպրոցում չեն իմացել, որ Ադամն իր որդին է։

Նա անկեղծացել է նաև որդու ծննդին 13 տարի սպասելու և կնոջ հետ 32 տարվա համատեղ կյանքի մասին։ Թաթայի հետ զրուցել ենք նաև հայտնիության ճանապարհի ու այն մարդանց մասին, որոնք ժամանակին քամահրանքով էին վերաբերում ռեստորանի երգչին, իսկ հիմա ամեն բան փոխվել է։ Ըստ նրա՝ ռաբիսը թերագնահատված է, ռեստորանի դերը՝ ևս։ Թաթայի հոնորարները բարձր են, և երգիչն անկեղծորեն խոսում է այն մասին, որ իր ելույթներն էժան հաճույք չեն։