Շուշաննա Թովմասյանի որդին 9 ամսական է․ դերասանուհին կիսվել է նոր լուսանկարով

Uncategorized

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել։ Վերջին շրջանում, ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին, կիսվում է ընտանեկան հրապարակումներով։ Շուշաննան Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է որդու լուսանկարը։

Շուշաննան ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, փոքրիկին տվել են Միկա անունը։ Հրապարակմանը կից դերասանուհին նշել է, որ որդին արդեն 9 ամսական է։ Ավելի վաղ հրապարակված կադրին կից Շուշաննան գրել էր, – «Իմ երջանկություն»։