Ո՞ր դեպքերում աշխատողը կարող է չներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանը

Uncategorized

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ – ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կո րոնավիրո ւսային հի վանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում,

ըստ որի՝ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կո րոնավիրո ւսային հի վանդության ախտորոշման պո լիմերազային շղթայական ռե ակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն. Պահանջը չի վերաբերում ՝ ամբողջական պատվաստված, մեկ դ եղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։ Մանրամասներն՝ այստեղ։