Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Սուրենյանը մանրամասնում է

Uncategorized

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։