«Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր»․ Անիտայի շնորհավորանքը Լևոն Արոնյանի 39-ամյակին

Uncategorized

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ դարձել է 39 տարեկան, ինչի առթիվ սիրելին՝ Անիտա Այվազյանը, գրառում է արել Ինստագրամի իր էջում և համատեղ լուսանկարներ հրապարակել։

«Իմ սեր Լևոն, քեզ բոլորը կոչում են «արև տղա», որովհետև քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլիրին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Սակայն սա այդ դեպքը չէ. քո ծննդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծննդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծննդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ :

Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր: Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը:.

Դու ուրիշ ես… և քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու կայացած, միևնույն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ: Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»»,– գրել է Անիտան: