ՋՈՒՐ ՀԱՎԱՔԵՔ․ երկար ժամանակ ջուր չի լինի, հայտնի են հասցեները

Uncategorized

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի՝ Յոլյան նրբանցքի, Արևշատի 2 շենքի և հարակից տարածքների, Հարթաշեն,

Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: