Երեկ Գորիսում էի, մի քանի կիլոմետր քշելուց հետո հասկացա, որ այլ իրավիճակում եմ հայտնվել, երբ վերջի պահին, էն էլ մեքենայիս ազդանշանից հետո, արգելակեցի․..

Uncategorized

Երեկ Գորիսում էի: Գործերս ձգձգվեցին, Գորիսից դուրս եկա գիշերվա ժամը 10֊ին: Մթով Հայաստանի մարզերում չեմ հիշում՝ երբ եմ մեքենա վարել: Փորձում եմ խուսափել, աչքերս ցա վում են: Վերջին անգամ մթով տրասայում հայտնվել եմ 1 ամիս առաջ, Օդեսայից Չերկաս գնալուց: Ինչ որ առանձնակի նե ղվածություն չի տպավորվել մոտս, համարյա ցերեկվա պես քշել եմ: Նույն տրա մաբանությամբ երեկ գիշեր Գորիսից դուրս եկա: Մի քանի կիլոմետր քշելուց հետո հասկացա, որ այլ իրավիճակում եմ հայտնվել, երբ վերջի պահին, էն էլ մեքենայիս ազդանշանից հետո (երբ դիմացը միանգամից մի բան ա հայտվում կամ դիմացինը կտրուկ արգելակում ա, ուժեղ ձայն ա հանում մեքենաս, ընկերս ասում ա, որ ոչինչ չանեմ ,

նույնիսկ ինքն իրեն կարգելակի վերջի պահին), ինչևէ, մեքենաս արձագանքեց, արգելակեցի, դիմացս մի 06 էր գնում, հետևը ոչ մի լույս չէր վա ռվում: Նե ղվեցի: Սկսեցի ուշադրություն դարձնել: Վազանց կատարածս ամեն 3֊4֊րդ մեքենայի հետևի ոչ մի լույս չէր վառվում: Վերջը, Սիսիանը անցա, արդեն ոլոր աներն եմ իջնում, մեկ էլ հայելիումս նկատեցի հետևիցս արագ մի մոտոցիկլետ ա գալիս (դե 1 ֆառից գուշակեցի): Չէ, պարզվեց, էդ էլ եմ սխալ գուշակել, կողքովս մի գազել անցավ, փաստորեն դիմացի 1 ֆառն էր վառվում, անցավ, իսկ հետևից ընդհանրապես լույս չէր վառվում: Մտքումս մտածեցի, սա ախր գիշերային ճանապարհի սմ երտնիկ ա:

Դեռ սմ երտնիկի մասին մտքերս չէին ցրվել, մի քանի րոպե անց մեքենաս նորից ազդանշան հանեց, մի կերպ արգելակեցի և կանգնեցի հենց վերը նշածս գազելի հետևում: Գազելը կանգնած էր, դիմացը մի գռուզավիկ: Իջա, պարզվեց գազելը հետևից հար վածել ա գռուզավիկին: Մոտեցա էն պահին, որ գազելի վարորդը մու նաթ ա գալիս գռուզավիկի վարորդի վրա, թե ինչի գռուզավիկի հետևում ոչ մի լույս չի վառվում, ինչի պատճառով չի տե սել ու հար վածել ա, դե գռուզավիկի վարորդն էլ գոռ գռում էր, թե. դա ինչ կապ ունի, կարող ա նոր ա լամպը փ չացել, պիտի ուշադիր լինեիր, եկել ես հետևից խ փել եա, հլը մի հատ էլ մու նաթ ես գալի…:

Խոսքերը կտրեցի, ասեցի ախր էդ անտեր լամպը 100 դրամ արժե ու չէի հասցրել շարունակել, գազելի վարորդը ոգևորված ասում ա. ճիշտ ա ասում մեր ախպերը, եղածը մի բան չի…: Խոսքը կտրեցի, ասում եմ, իմիջայլոց ձեր մեքենայի հետևում էլ լույս չի վառվում, պլյուս ճանապարհի մեջտեղը կանգնած եք, բայց վթ արային թարթիչները չէք միացրել (էդ ըստեղ եմ ըտենց գրում, բայց ասել եմ՝ ավա րյոննիներ):

Ու տեսնելով, որ արդեն 2 վարորդները կարծես էլ իրար թ շնամի չեն համարում, քանի որ հանձինս ինձ միասնական թ շանամի են տեսնում, արագ ասեցի. մարդու բան չի եղել չէ՞, ու լսելով բա ցասական պատասխանը, ասեցի. էդ էի ուզում իմանալ ու ծլկեցի միջադեպի վայրից))) Սեփական սխալների ընկալումով և ընդունումով աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս: Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից