Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք, Փառավորման աղոթք՝ մեր Տիրոջը

Uncategorized

Փառք քեզ, Տեր Աստված, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք․ փա ռավորման աղոթք՝ մեր Տիր ոջը․ Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցա վերով լի Մար մինը,որպես ամե նայն սրտի սրբա րար կերակուր:

Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտ ակը՝ կաթե ցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: Մեկնի՛ր աշխարհի ծովում թա ղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: Դո՛ւ ես յույս,Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմա հություն: