Ահա, թե ինչպես է պետք առավոտյան գոլ ջուր խմել, որ ապրեք երկար ու առողջ

Uncategorized

News415Media-ն գրում է․ Այսօր ես կպատմեմ պարզ ընթացակարգերի մասին, որոնք կատարվում են առավոտյան քնից հետո: Դրանք ձեզանից կխլեն ընդամենը 5 րոպե,բայց օրգանիզմին շատ օգուտներ կտան: Դե, ինչպես միշտ, ամեն ինչում, ամենակարևորը պարբերականությունն է: Պրոցեդուրաների համար, որոնք պետք է անել առավոտյան ձեզ պետք են հետևյալ բաղադրիչները՝ կիտրոն, մաքուր ոչ եռացրած ջուր, մեղր, ակտիվացված ածուխ, ջրածնի պերօքսիդ լուծույթ:

Լեզվի մաքրում Հուսով եմ ատամները առավոտյան լվանում եք: Պետք է որպես կանոն ընդունել և նախքան այն մաքրելը , լվանալ լեզուն: Այդ մասին մարդիկ գիտեին հնուց։ Դեռ Ավիցեննան 10-րդ դարում այս ընթացակարգի մասին գրել է որպես իր տրակտատներում կարևորագույններից մեկը, իսկ հնդկական յոգերը դա արել են նաև դրանից շատ առաջ: Լեզուն մաքրելու համար ձեռք բերեք այս հատուկ սարքը (նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է անվանել, քերիչը, հավանաբար, իդեալական կլինի, եթե դա լինի արծաթից) :

Վերցրեք այն և նրբորեն, բայց մանրակրկիտ հեռացրեք լեզվի վրայի նստվածքը արմատից մինչև ծայրը: Լեզվի մակերեսի միջով օրգանիզմից հեռացվում են շլակներն ու տոքսինները ։ Գումարած այնտեղ կուտակվում են բակտերիաներ, որոնք թքի հետ փոխանցվում են ատամներին և առաջացնում են տարբեր հիվանդություններ: Լեզվի մանրէներն ու շլակները բերանի տհաճ հոտերի հաճախակի պատճառ են հանդիսանում ։ Դուք ազատում եք համային ռեցեպտորները և սկսում եք ավելի լավ զգալ սննդի համը:

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media