ԿԱՐԵՎՈՐ՝ ՀՀ քաղաքացիների համար․ անձնագրերի վավերականության ժամկետի վերաբերյալ նոր որոշում

Uncategorized

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով,

բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զի նապարտ քաղաքացիների: Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի: Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների,

ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին:

Իրավաբան.net