Եթե սիրում եք տնական, անուշաբույր, համեղ ու հեշտ բուլկի, պահպանեք այս 2 բաղադրատոմսերը

Uncategorized

Այսպիսի արագ բաղադրատոմսերով բուլկի պատրաստելու համար ժամանակ կարող են գտնել նույնիսկ ամենազբաղված կանայք: Պահպանեք 2 լավագույն բաղադրատոմսերը: Կաթով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ. 2բժ ալյուր, 2/3բժ կաթ, 1/3բժ բուսայուղ, 3թ.գ. փխրեցուցիչ, 1/2թ.գ. աղ․ Պատրաստման եղանակ. Նախապես միացնել ջեռոցը՝ 220 ջերմաստիճանի ներքո:

Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղը: Եթե քաղցր բուլկի եք ուզում, շաքարավազ ավելացրեք, իսկ ոչ քաղցր թվածքի համար՝ կանաչի, օրեգանո, ռեհան: Միացնել չոր խառնուրդը հեղուկ բաղադրիչներից պատրաստված խառնուրդի հետ: Խմորից գնդիկ պատրաստել և գրտնակել՝ 3-4սմ հաստությամբ շերտ ստանալով: Բաժակով կամ ֆորմայով կլորակներ կտրել, դեղնուց քսել, թխել 20 րոպե՝ արդեն տաքացրած ջեռոցում:

Մածունով և կարագով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ․ 400գ ալյուր, 100գ շաքարավազ, 250մլ մածուն, 175գ կարագ, 3/4թ.գ. աղ, 1/2թ.գ. փխրեցուցիչ, 1/2թ.գ. սոդա Պատրաստման եղանակ. Միացնել ջեռոցը՝ մինչ 220 ջերմաստիճանի: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի, սոդայի հետ: Ավելացնել փափկած կարագը և պատառաքաղով խառնել այնքան, որ փշուր ստացվի:

Լցնել մածունը, խառնել: Խմորը բաժանել 2 մասի, գնդիկի ձև տալ, գրտնակել: Բաժակով 6 կլորակ կտրել կամ բաժանել 6 եռանկյունների: Նույնն անել խմորի մյուս կեսի հետ: Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 12 րոպե: Ցանկության դեպքում կարող եք նախքան թխելը բուլկիների վրա շաքարավազ կամ խորիզ ցանել: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *