«Աստված ողորմած է». հայտնի է Լիլիթ Հովհաննիսյանի նորածին որդու անունը (լուսանկար)

Uncategorized

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հոկտեմբերի 19-ին, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մայրիկ է դարձել: Երգչուհին Ինստագրամի իր էջում նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել և հայտնել, որ փոքրիկին անվանել են Յան: «Յան Վահրամի Պետրոսյան Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։ 2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։ Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»,- գրել է Լիլիթը։