Հայտնի է, թե երբ կմեկնարկի ձմեռային զո րակոչը

Uncategorized

Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստի ժամանակ հաստատեց 2021-ի հոկտեմբերի 25-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ ձմեռային զո րակոչ հայտարարելու մասին որոշումը։ Խոսքը արական սեռի այն քաղաքացիների մասին է, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների,

որոնց շարքային կազմի պարտադիր զի նվորական ծառայության զո րակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշվեց 2021-ի ձմեռային զո րակոչի շրջանակում մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ զո րացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զի նվորական կամ այլընտրանքային զի նվորական ծառայություն անցած զի նծառայողներին:

Զի նված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զի նվորական ծառայության կամ այլընտրանքային զի նվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զի նվորական ծառայություն կամ այլընտրանքային զի նվորական ծառայություն անցած զի նծառայողների զո րացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Իրավաբան.net