ՋՈՒՐ ՀԱՎԱՔԵՔ․ ջուր չի լինելու, հասցեներ

Uncategorized

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ժամը 18.00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝

Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի, իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցի Գորիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: