ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս ժամկետով ամսական աջակցություն կտրամադրվի․ Ահա, թե ովքեր կարող են դիմել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Uncategorized

Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ է ներառվել նոր նախագիծ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է պատ երազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների 4 ամիս ժամկետով ամսական աջակցություն տրամադրել հետևյալ չափերով՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշ մանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ․ 2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։

Նախագծով առաջարկվում է սահմանել դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելու կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ (աջակցության չափը՝ 300 հազար դրամ) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (աջակցության չափը՝ 250 հազար դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած՝ անձանց,

ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը հանդիսանում է փաստացի բնակված քաղաքացի (այսուհետ՝ բոլորը միասին՝ փաստացի բնակված քաղաքացիներ)։ Ընդ որում, եթե անձը նշված 2 միջոցառումների շրջանակներում ստացել է աջակցություն, իսկ այնուհետև լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չի հանդիսանում փաստացի բնակված անձ, ապա նա չի հանդիսանա սույն միջոցառման շահառու։

Այս անձանց տվյալները են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) կտրամադրի Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Միջոցառաման շահառու հանդիսանալու համար փաստացի բնակված քաղաքացին 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։

Դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, էլեկտրոնային եղանակով օոliոe.ssa.am կայքէջի միջոցով ներկայացված դիմումի հիման վրա՝ մինչև 2021 թվականի դեկտեմբեր 5-ը` ներառյալ։ Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝ 1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մա հվան պետական գրանցում. 3) անձը (2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի դեպքում՝ ծնողը) չի հանդիսանում փաստացի բնակված քաղաքացի (նրա տվյալները ստացվել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից), 4) շահառուի համար առկա է չմ երժված դիմում,

5) երեխայի ծնողի վերաբերյալ տվյալները շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ երեխայի ծնողի վերաբերյալ տվյալների հետ սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում, 6) որդեգողի կամ խնամակալի կամ հո գաբարձուի տվյալները երեխային որդեգրելու կամ երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հո գաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հո գաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթերում նշված համապատասխան տվյալների հետ սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում։

Ամսական դրամական օգնության գումարը նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ շահառուի (երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Աջակցության գումարը չի կարող արգ ելադրվել (դրվել արգ ելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Նշանակված դրամական օգնության գումարը վերահաշվարկվում է, եթե՝ 1) լրացել է շահառուի 18 տարին՝ 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

2) սույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացված կամ հաշ մանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալներով փոխվել է հաշ մանդամության խումբը (1-ին կամ 2-րդ խումբը դարձել է 3-րդ խումբ կամ 3-րդ խումբը դարձել է 1-ին կամ 2-րդ խումբ) կամ 1-ին կամ 2-րդ խումբով հաշ մանդամության ժամկետն ավարտվել է՝ հաշ մանդամության խումբը փոխվելու կամ հաշ մանդամության ժամկետն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Նախագծով նախատեսվում է միջոցառման շրջանակներում դրամական օգնությունը նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) վճարելու հնարավորություն՝ նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական արցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը թույլատրվում է՝ 1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում դրամական օգնությունը վճարվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։